տուն Լուրեր Ծաղր ու ծանակ արդարադատության նկատմամբ. Արգիշտի Կիվիրյան

Ծաղր ու ծանակ արդարադատության նկատմամբ. Արգիշտի Կիվիրյան

233
0

Argishti Kiviryan

Գրեթե մեկ ժամ առաջ քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ստացել է գրություն առ այն, որ իր դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը վերսկսվում է: Այս մասին Araratnews.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի հարցաքննությունից հետո  նրան հայտնել էին նախաքննության ավարտի մասին:

«Քննչականի պետի տեղակալի ցուցումով  վերսկսվել է նախաքննությունը, եւ իրականացվելու են լրացուցիչ քննչական գործողություններ: Այս պահին ես քննության ներկայանալու ծանուցագիր չեմ ստացել, ընդամենը ուղարկել են գրություն, որ վերսկսվելու է: Քանի որ ամբողջ գործը իրենից ներկայացնում է ծաղր ու ծանակ արդարադատության նկատմամբ, ապա ենթադրել՝ ինչ նոր գործողություններ է պատրաստվում իրականացնել նախաքննական մարմինը, ես չեմ կարող ասել: Ամբողջ գործը եղել է աբսուրդ, հիմա աբսուրդի թատրոնը, տեսնում ենք, շարունակվում է»,- ասաց Կիվիրյանը:

Արգիշտի Կիվիրյանին եկած գրությունում նաեւ նշված է եղել, որ քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործով նախաքննության ավարտի մասին նույնպես կհայտնվի լրացուցիչ:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here