Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս կիրակի նշում է Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ՝ Պատարագի ավարտին տեղի կունենա Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի 4 կողմերը:
Ամբողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն սրբություն Գեղարդի զորության եւ հրաշագործությունների մասին բազմաթիվ վկայություններ կան: Օրինակ, 18-րդ դարում վրաց թագավորների խնդրանքով Գեղարդը տարվել է Թիֆլիս՝ ժանտախտի համաճարակը փարատելու համար: Տարբեր հիվանդությունների բուժման նպատակով Սուրբ Գեղարդը նաեւ Արեւմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ է տարվել:
Պատարագն անցկացվելու է դռնփակ, հեռարձակվելու է ժամը 09:30՝ Հանրային եւ «Շողակաթ» հեռուստաընկերություններով: