Քիչ առաջ araratnews.am-ի լրագրող Սևակ Մամյանին թույլ չեն տվել մասնակցել Երևանում տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հանձնաժողովի նիստին՝ պատճառաբանելով, որ հավատարմագրված չէ։ Սակայն, միևնույն ժամանակ, մի քանի այլ լրատվամիջոցների չհավատարմագրված լրագրողներին թույլատրել են լուսաբանել նիստը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խտրական մոտեցում լրատվամիջոցի նկատմամբ և իրավական ակտերի խտրական կիրառություն, չնայած որ հարց է առաջանում նաև, թե հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը որ իրավական ակտով պետք է իրականացնեին միայն քաղաքապետարանում հավատարմագրված լրագրողները։