տուն Uncategorized Խտրական մոտեցում Ռուսաստանում հայ վարորդների հանդեպ. փոխնախարար

Խտրական մոտեցում Ռուսաստանում հայ վարորդների հանդեպ. փոխնախարար

460
0

Ռուսաստանում հայերի վարորդական իրավունքի հարցում Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը Հայաստանը դրել է խտրական վիճակում: Լրագրողներին այսօր ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողներին մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։ Սակայն Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այսօր ասել է՝ այդ սահմանափակումը հայ վարորդներին դեռ չի վերաբերի: Հարցը, սակայն, վերջնական լուծում չի ստանում, քանի որ ԵԱՏՄ ներսում մյուս պետությունները համաձայնության չեն գալիս:

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ՌԴ-ի ներքին օրենսդրությունը, ըստ որի՝ որով այդ երկրում չեն ճանաչվում հայկական վարորդական իրավունքի վկայականները, հակասում է ԵՏՄ պայմանագրին: «Իրենք ասում են՝ այդ ոլորտի շուրջ մի համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկար ճանապարհ է: Իսկ մեր վարորդներն այսօր խնդիր ունեն: Երկրորդ ճանապարհը այն է, որ այն օրենքը, որն ընդունվել է, ըստ էության, ես չեմ վախենում այդ խոսքից, խտրական է Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ սա ԵՏՄ որոշում չէ, եթե ԵՏՄ որոշում լիներ,նման բան թույլ չէինք տա»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here