Ինչպես հաղորդում է Newsru.com-ը, Ուրալի բանտերում մեկում «հարսանեկան բում» է գրանցվել։ Մեկ օրվա ըթնացքում այդ հաստատությունում ամուսնացել է 28 զույգ։ Նման միջոցառումներ կատարվում են եռամսյակը մեկ անգամ, սակայն նախկինում ամուսնացողների առավելագույն թիվը եղել է 15։ Գաղութի ակումբում հարսնացուները ներկայացել են շքեղ սպիտակ զգեստներով՝ ապահովելով նաև իրենց ամուսինների կոստյումները։