Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ-երկրները պարտավոր չեն ընտրություն կատարել Ռուսաստանի և Եվրամիության միջև։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։
«Բոլոր երկրներն ինքնիշխան իրավունք ունեն ինքնուրույն որոշելու, թե ում հետ են ցանկանում առևտրային պայմանագրեր ստորագրել և որ տնտեսական բլոկի մաս են ցանկանում կազմել։ Այստեղ խոսքը Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրության մասին է»,- Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանն է հղում կատարել RIA- Novosti գործակալությունը։ Շուլցը հույս է հայտնել, որ «Արևելյան գործընկերության» անդամ երկրների՝ եվրոպական տնտեսական գոտու հետ ինտեգրումը կօգնեն բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։