Ամերիկացի մասնագետները պարզել են, որ խուրման և նարնջագույն մրգերը նպաստում են քաշի նվազմանը: Եթե օրական օգտագործել դրանցից մի քանի հատ, ապա ճարպային շերտերը կարող են բարակել:
Նյու Ջերսիի Փրինթսթոնի բժշկական դպրոցի մասնագետներն ուսումնասիրել են խուրմայի հատկությունները: Նրանք եկել են եզրակացության, որ այդ միրգը կարող է զգալի օգնել ավելորդ քաշ ունեցողներին: Նրանք նշում են, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում ուտել միայն խուրմա` օրական 2 կգ-ի չափով, ապա հնարավոր է կորցնել շուրջ 5 կիլոգրամ:
Գիտնականները նշում են, որ խուրմայի դեպքում վնասակար հետևանքներ չկան: Բանն այն է, որ այն պարունակում է տարբեր նյութեր, որոնք օգտակար են օրգանիզմին` կալիում, կալցիում, երկաթ, մագնիում և այլն: