Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երեւանի Ամիրյան փողոցից բերման են ենթարկել 27-ամյա Լուսինե Ք.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: