Մալայզիայի ոստիկանությունը սկսել է խուզարկություն իրականացնել մեկ շաբաթ առաջ անհետ կորած Boeing 777-200 ինքնաթիռի օդաչուի տանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանական աղբյուրներին։
Մալայզիան այսօր դադարեցրել է իր տարածքում որոնողական գործողությունները և դիմել է այլ պետություններին՝ օգնության համար։ Բանն այն է, որ ներկայումս ակտիվ քննարկվում է ինքնաթիռի առևանգման վարկածը, քանի որ պարզվել է, որ ինքնաթիռը կտրուկ շեղվել է նախանշված ճանապարհից։
Ներկայումս Մալայզիայի իշխանությունները փորձում են որոնողական աշխատանքներ իրականացնել Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքից մինչև Թաիլանդ ընկած հատվածում, ինչպես նաև Ինդոնեզիայի հարավից մինչև Հնդկական օվկիանոս ընկած տարածքում։
Ավելի վաղ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Զակն ասել էր, որ ինքնաթիռում ինչ-որ մեկը միտումնավոր անջատել է ռադարներին ազդանշան ուղարկող սարքերը։