Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառել, որ ուկրաինական ինքնաթիռի՝ Թեհրանում կործանվելու պատճառը հրթիռի հետ բախումն է, սակայն առայժմ հաստատված չի համարել այդ վարկածը:
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին ներկայացնել ավիավթարի պատճառների հետաքննության վերաբերյալ բոլոր փաստերն ու ապացույցները:
Վարկածը, ըստ որի՝ Իրանը պատահաբար հրթիռով խոցել է ուկրաինական ինքնաթիռը, շարունակվում է լայնորեն տարածվել: Այդ տարբերակին հակված են մասնավորապես Կանադայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները: