տուն Աշխարհ Խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում և ցավակցում. Զարիֆ

Խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում և ցավակցում. Զարիֆ

316
0

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել իրանցի զինվորականների կողմից խոցված ուկրաինական ուղևորատար օդանավի համար: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է նախարարի`Twitter սոցիալական կայքի պաշտոնական էջում, տեղեկացնում է tert.am-ը:

«Տխուր օր: Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքով գոյացած ճգնաժամի ընթացքում մարդկային սխալն աղետի է հանգեցրել: Խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում և ցավակցում ենք մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին և տուժած այլ երկրներին»,- նշել է Զարիֆը: