տուն Քաղաքական Հայաստան Խորապես ցավակցում եմ Թավիթյանի ընտանիքին ու հարազատներին.Տիգրան Ավինյան

Խորապես ցավակցում եմ Թավիթյանի ընտանիքին ու հարազատներին.Տիգրան Ավինյան

277
0

Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի վախճանի մասին:

Ջերմորեն եմ վերհիշում անցած ամառ ԱՄՆ-ում հանդիպումը նրա հետ: Մարդ, որն իր ամբողջ մտքով և սրտով սիրում էր Հայաստանը և անշահախնդրորեն հնարավոր ամեն ինչ անում հայրենիքի կայացմանը նպաստելու համար:

Ասո Թավիթյանը կրթական ու մշակութային հավակնոտ նախաձեռնությունների միջոցով հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի պետականաշինության մեջ: Հեղինակավոր Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում կրթվելու և մասնագիտապես կատարելագործվելու հիանալի հնարավորություն էր ստեղծել հարյուրավոր ապագա առաջնորդների համար, որոնք այսօր արդեն կարևոր դիրքերում ծառայում են մեր պետությանը:

Խորապես ցավակցում եմ Թավիթյանի ընտանիքին ու հարազատներին: Նրա անցած ուղին, կատարած գործերն ու կերպարը միշտ կոգեշնչեն մեզ: