ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Այսօր ամբողջ հայ ազգը հիշում է 30 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերի հարյուրավոր զոհերին: 1990թ. հունվարի 13-19-ը տեղի ունեցած զանգվածային վայրագությունների արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ սպանվեցին և բռնության ենթարկվեցին, իսկ շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը ամբողջովին հայաթափվեց:
Հարգանքի տուրք մատուցելով մեր զոհված հայրենակիցների հիշատակին՝ խոստանում ենք այլևս երբեք թույլ չտալ նմանատիպ ոճիրների կրկնությունը և անել առավելագույնը յուրքանչյուր հայի կյանքի պաշտպանության համար»: