տուն Լուրեր Խոսեպ Գվարդիոլա. Տանել չեմ կարող վնասվածքների պատճառաբանությամբ մարզիչների արդարացումները…

Խոսեպ Գվարդիոլա. Տանել չեմ կարող վնասվածքների պատճառաբանությամբ մարզիչների արդարացումները…

209
0

3+ Գվարդիոլա

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա հանդիպումից իր սպասումներով։

«Հենց հանուն այդպիսի հանդիպումների են ֆուտբոլ խաղում և մարզիչ դառնում։ Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել դառնալ այս դիմակայության մասնակիցը։

Այո, մենք ունենք վնասվածք ստացած ֆուտբոլիստներ։ Բայց ես տանել չեմ կարող վնասվածքների պատճառաբանությամբ  մարզիչների արդարացումները։

«Բավարիայի» խաղացողները պետք է այդ հանդիպմանը լինեն խիզախ։ Այլ կերպ հնարավոր չէ հաղթել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել  «Բավարիայի» պաշտոնական թվիթերը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here