Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի ուղղություններով են պայքարում կրակի դեմ և նրանց աշխատանքը բավականին բարդանում է քամու պատճառով:
Այս պահին հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակի օջախները, սակայն շատ տեղերում, քանի որ հսկայական ժայռաբեկորներ են, հնարավոր չէ ավտոմեքենաներով մոտենալ ու ստիպված հրշեջները որոշ հատվածներում մոտ 1 կմ ոտքով են մոտենում՝ իրենց հետ տանելով նաև հրդեհաշիջման համար անհրաժեշտ պարագաները:
Տեղում աշխատանքները ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը:
Աշխատանքներին էլ օնլայն եղանակով հետևում են Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրեն, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ տեղերում հրշեջները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի մոտենան կրակ օջախներին:
Ճիշտ է, հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1, սակայն հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել ու այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի նոր օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/06/915697b3b8a7a0f57b3a5b92e8465231.jpg?resize=640%2C360)
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/06/c25b7ee8631e79c32048d0a624d9557d.jpg?resize=640%2C360)
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/06/82be252c0f9e7730f7097df3d6eb1cd4.jpg?resize=640%2C360)
![](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/06/71dc6447b789a2d01a8c9e975464b707.jpg?resize=640%2C360)