տուն Հասարակություն Խոշոր հրդեհ՝ գյուղերի միջնամասում. այրվել է խոտածածկույթ

Խոշոր հրդեհ՝ գյուղերի միջնամասում. այրվել է խոտածածկույթ

335
0

Ապրիլի 16-ին, ժամը 07:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնաղբյուր և Կաթնառատ գյուղերի միջնամասում գտնվող սարի վրա այրվում է չոր խոտածածկույթ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: