Ֆիլիպիններում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել՝ 44 մարդ, հայտնում է Russia Today-ը:
Ենթադրվում է, որ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որը, կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է 2 ավտոբուսի ու 4 բեռնատարի, այնուհետև՝ շրջվել:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Մանիլայից 120 կմ հեռավորության վրա: