տուն Մամուլ Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. 4 վիրավորներից...

Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Nissan X-Trail-ն ու 07-ը. 4 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

290
0

Հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը