Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 03:15-ի սահմաններում Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկներում բախվել են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Մանվել Բաղդասարյանի վարած Վազ 2115 մակնիշի 11ԼՏ 740 համարանիշի և 25-ամյա Սամվել Աբազյանի վարած Hyundai մակնիշի 454 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Hyundai մակնիշի ավտոմեքենան, որը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, ընդհարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մուտքի դռանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հիվանդանոց են տեղափոխվել նաև Ս. Աբազյանի ուղևորներ՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ, 33-ամյա Արտակ Շահինյանը և Երևանի բնակիչ, 21-ամյա Վահան Վրթանեսյանը: Վերջիններիս տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում