Չինաստանում տեղի է ունեցել զավեշտալի դեպք: Խելախոս հափշտակած չինացին ձեռքով արտագրել է սարքում առկա բոլոր կոնտակտները և այն ուղարկել խելախոսի նախին տիրոջը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Խելախոսը գողացվել է, երբ գողն ու նրա զոհը գտնվել են տաքսու մեջ: Սարքի բացակայությունը հայտնաբերելուց հետո տուժածը կարճ հաղորդագրություն է գրելով, որ կգտնի նրան, ակնարկել էր հանցավոր աշխարհի հետ կապի մասին, ինչպես նաև նշել էր, որ խելախոսում ունի ավելի քան 1000 կոնտակտ:
Մի քանի օր առաջ տուժածը ստացել է կարճ հաղորդագրություն, ինչպես նաև շուրջ 11 էջ ձեռագիր տեքստ, որում եղել են տուժածի բոլոր կոնտակտները: