Ամերիկյան գիտնականները պարզել են, որ այն ուսանողները, որոնք մշտապես օգտվում են իրենց խելախոսներից, ավելի անուշադիր և դժբախտ են դառնում, քիչ ուշադրություն են դարձնում ուսմանը։ Այս մասին ասվում է Computers in Human Behavior գիտական ամսագրում տպագրված նրանց հոդվածում։
Այս հետազոտությանը մասնակցել են մոտ 500 ուսանող կամավորներ։ Գիտնականներին հաջողվել է պարզել, որ մասնավորապես, այս ուսանողները խնդիրներ են ունենում ուսման մեջ և զիջում են իրենց համակուրսեցիներին։ Բացի այդ, այն ուսանողները, որոնք մշտապես տարված են իրենց խելացի սարքերով, հաճախ բավարարված չեն իրենց անձնական կյանքով և ուշադրության հետ խնդիրներ ունեն։