տուն Հասարակություն Խափանումներ՝ Facebook-ի ու Instagram-ի աշխատանքում

Խափանումներ՝ Facebook-ի ու Instagram-ի աշխատանքում

378
0

Նոյեմբերի 19-ին Instagram-ի և Facebook-ի աշխատանքը խափանվել է ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Downdetector ծառայության էջում հրապարակված հաղորդագրությունը:

Instagram-ի օգտատերերի 58%-ը հայտնել է նորությունների հոսքի հետ կապված խնդիրների մասին, 33%-ը չի կարողացել մուտք գործել սոցիալական ցանց, իսկ 8%-ը հայտնել է կայքերի հետ աշխատանքի խափանման մասին:
Սոցիալական ցանցի հետ խնդիրները մեծ մասը գրանցվել է Լոնդոնում, Բրազիլիայում, Սիդնեյում, Փարիզում, Լիսաբոնում, Պորտուգալիայում, Մոնրեալում, Տորոնտոյում, Նյու Յորքում, Մայամիում և Լոս Անջելեսում: