Այս կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Սուրբ Խաչվերացը:
Araratnews.am-ը Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց՝ տոնի հաջորդ օրը՝ մեռելոցը, աշխատանքայի՞ն է, թե՞ ոչ: Ի պատասխան տեղեկացրին՝ սեպտեմբերի 16-ն աշխատանքային է, քանի որ չկա Կառավարության որոշում: