Ալեն Սիմոնյանը պատասխանել է Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Մենուա Հարությունյան, իմ «անաչառ» և հանրապետական բարեկամ, դու շատ լավ գիտես, որ Խաչատուր Սուքիասյանը իմ «շեֆը» չէ: Ու վստահ եմ` բոլորը գիտեն, որ անկախ նրանից, թե ինչ անձնական վերաբերմունք ես ունեմ պրն Սուքիասյանի նկատմամբ, ես, ի տարբերություն շաաատ շատերի, ասում եմ այն, ինչ ճիշտն է, ինչ մտածում եմ, դա է նաև պատճառը, որ ես շեֆ չունեմ:
Քո ասած թերությունները դու կարող ես ինքդ քննարկել, չէ՞ որ միշտ շեշտում ես, որ շատ ջերմ հարաբերություններ ունես պրն Սուքիասյանի հետ, և նույնիսկ լուրեր են պտտվում, որ դուք քավոր-սանիկ եք: Չնայած ես գիտեմ, որ դա էդպես չէ: Ու ամենակարևորն այն է, որ այդ մարդու թերություններն իր անձնական գործն են, քանզի նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, և իր որոշումները զուտ իր սեփականության շրջանակներում են:
Անդրադառնալով տրաքող փուչիկներին` կասեմ միայն մի բան. ո՛վ-ո՛վ, բայց հանրապետական կուսակցության ներկայացուցիչը պետք է զերծ մնա նմանատիպ համեմատություններից: Վստահ եմ, որ քո շեֆերը գոնե այս անգամ ինչ-որ կերպ կգնահատեն քո եռանդուն աշխատանքը: Այնուամենայնիվ, կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ իմ կամ իմ գործընկերների հետ կապված բարձր փիլիսոփայական «ԵԹԵ»-ներով հիմնավորված հրապարակային մտորումներից և այդ ժամանակը օգտագործել հանրօգուտ որևէ բան անելու համար: Իսկ լուրջ ու կոնկրետ թեմաներ լինելուն պես միշտ պատրաստ եմ քննարկել դրանք տեսախցիկների առջև` Տարոն Մարգարյանի հետ:
Մենուա Հարությունյանի գրառումը կարող եք կարդալ` http://blognews.am/arm/news/101801/menua-harutyunyany-kargin-haykoyi-petros-xazaryani—ev-alen-simonyani-obyektivutyan-masin.html