տուն Հասարակություն Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ որևէ քրգործ չկա. մամուլի խոսնակ

Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ որևէ քրգործ չկա. մամուլի խոսնակ

261
0

Այսօր մամուլում հրապարակված՝ «Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ բողոքով քրեական գործ է հարուցվել» տեղեկությանը ի պատասխան՝ «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն ասաց, որ Խաչատուր Սուքիասյանի անվատանգության աշխատակիցների մասին խոսք լինել չի կարող, քանի որ նրանք վիճաբանության ժամանակ այնտեղ չեն եղել, միջադեպը տեղի է ունեցել տարածքի պահակի հետ, սակայն որևէ լուրջ բան չի եղել։

Իսկ եթե եղել է որևէ խուլիգանական արարք, թող պարզեն իրավապահ մարմինները։

Քանի որ Ամանորին նախորդող օրերին «Ռոսիա մոլի» տարածքում խցանումների պատճառով ավտոմեքենաների կայանման խնդիր կար, այդ պատճառով էլ վարորդի և պահակի միջև ծագել է վեճը։