Այսօր թերթերից մեկում հրապարակվել էր մի հոդված, որում պնդում է արվում, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։
«90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը»,-ասվում է հոդվածում։ Հոդվածագիրը նաև պնդում է անում, որ քրեաօլիգարխիկ համակարգը ռեինկարնացիա է ապրում և այդ համակարգի դեմք է ներկայացվում գործարար Խաչատուր Սուքիասյանը։
Քրեաօլիգարխիկ համակարգի ռեինկարնացիան անթույլատրելի է և այստեղ կարծում ենք կա հասարակական կոնսեսուս։ Մի կողմ թողնելով այն, որ Փաշինյանի կառավարությունը դժվար ցանկանա և կարողանա քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծել, անդրադարձ կատարենք հրապարակման գլխավոր հերոսին՝ Խաչատուր Սուքիասյանին։ Գրում է politik.am-ը:
Նախ սկսենք նրանից, որ Սուքիասյանների ընտանիքը գործարարությամբ է սկսել զբաղվել դեռևս 1987 թվականին, երբ ԽՍՀՄ-ում թույլատրվեց կոպերատիվների գործունեությունը։ Սուքիասյանը երբեք բարձր պետական պաշտոն չի զբաղեցրել՝ 1992-1994 թվականներին եղել է Հայաստանի արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։ Դրանից հետո նա հեռու է եղել պետական համակարգից։ Խաչատուր Սուքիասյանն այն եզակի գործարարներից է եղել, որ բացահայտ աջակցել է ընդդիմադիր ուժերի, որը աննախադեպ երևույթ էր Հայաստանի համար։ Ի դեպ մեր երկրում այսօր էլ գործարարները փորձում են հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերից։ Ակնառու օրինակներ են ՀՀԿ-ից պոկված գործարարները, որոնք ամեն կերպ փորձում են մերձենալ նոր իշխանությունների հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: