Ապրիլյան պատերամի քննիչ հանձնաժողի նիստը տևեց հինգ ժամ: Լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը շատ բան չասեց, որից հետո լրագրողների հետ շփվեց նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Վերջինս լրատվամիջոցների հետ հանդիպմանը ասաց, որ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է գնահատել իր ներկա լինելը և խոսել է նաև Յուրի Խաչատուրովի , և ափսոսանք է հայտնվել, որ վերջինս չի ներկայացել իստին:
Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ այս հանդիպումը հնարավոր է լավ առիթ հանդիսանա ,որ այն ժամանակի բանակի թիվ մեկ զինվորականը ներկայանա և պատասխանի հանձնաժողովի հարցերին:
Քոչարյանն ասաց, որ մենք կատարել ենք լավ աշխատանք: Սարգսյանի թերացումների մասով ասաց, որ եզրակացության մեջ կգտնեք բոլոր հարցերի պատասխանները: Եվ ասաց, որ այո թերացումներ եղել են:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց . «Խաչատուրովի ներկա չլինելը անհասկանալի էր անգամ Սերժ Սարգսյանի համար: Սարգսյանի մասնակցությունը այս հանդիպամանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը պառլամենտական պետություն է: մենք աշխատել ենք, որպեսզի գտնենք մեր հուզող հարցերի պատասխանները»:
Քոչարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր : Մանավանդ, որ վերջինս երկար տարիներ եղել է ուժային կառույցներում և տիրապետում էր տեղեկատվությանը:
Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո նման մասշտաբի հանդիպում երբեք չէր եղել:
Օրեր անց տեսագրությունը կտրամադրվի Սերժ Սարգսյանին: Իսկ Սարգսյանը մինչև 2050 թվականը իրավունք չի ունենա այն հանրայնացնելու:
Հայկ Մագոյան