ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի քրեական գործի քննությունը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Հետաքննությունը պարզել է, որ քույրերն իրենց հորն սպանել են անձնական խոր հակակրանքի պատճառով, որը ձևավորվել է նրա կողմից աղջիկների հանդեպ հաճախակի ֆիզիկական ուժ գործադրելու և հոգեբանական ճնշումների հետևանքով: Այս հանգամանքը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի կառնվի դատավարության ժամանակ:
Քույրերից կրտսերի՝ Մարիայի նկատմամբ դատախազության որոշմամբ իրականացվելու է հարկադիր բժշկական փորձաքննություն:
18, 19 և 20 տարեկան Քրիստինա, Անգելինա և Մարիա քույրերը մեղադրվում են իրենց հորը դիտավորյալ սպանելու համար:
Հիշեցնենք, որ 2018 թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆևյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է ներկայացվել։