տուն Սպորտ Խամես Ռոդրիգեսը՝ Ռեալի ֆուտբոլիստ․ Պաշտոնական

Խամես Ռոդրիգեսը՝ Ռեալի ֆուտբոլիստ․ Պաշտոնական

79
0

3801051

«Մոնակոյի» և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսը 6 տարվա պայամանգիր է ստորագրել Մադրիդի «Ռեալ»-ի հետ։ Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստն արդեն անցել է բուժզննում։

Մունդիալ 2014-ում 6 գոլի հեղինակ դարձած Ռոդրիդգեսի համար «Ռեալը» վճարել է 80 մլն դոլար։ Նա տրանսֆերային պատմության ընթացքում չորրորդ ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Ավելի թանկ «Ռեալը» վճարել է Գարեթ Բեյլի (100 մլն եվրո), 1994 թվականին 94 մլն եվրոյով Ռոնալդուն տեղափոխվել էր արքայական ակումբ։ Իսկ այս տարի կատալոնական «Բարսելոնան» 84 մլն եվրո է վճարել Լուիս Սուարեսի համար։

Նախատեսվում է, որ Ռոդրիգեսի աշխատավարձը կկազմի 7.5 մլն եվրո։