ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ երբեմն մրցակիցները խաղի ժամանակ իրեն գնչու են անվանում` դրանով փորձելով հոգեբանական ճնշում գործադրել իր վրա:
«Որոշ պաշտպաններ երբեմն փոձում են ինձ վրա ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև խոսքով ճնշել: Եղել է, երբ ինձ գնչու էլ են անվանել: Մայրս Խորվաթիայից է, հայրս` բոսնիացի է, իսկ ես ծնվել եմ Շվեդիայում և 100 տոկոսով ինձ շվեդ եմ համարում: Շատերի համար դա նշանակություն չունի, սակայն դա ինձ ընդհանրապես չի զարմացնում: Ես ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ են ինձ ասում, այլ ամբողջությամբ կենտրոնանում եմ խաղի վրա», — ասել է Իբրահիմովիչը: Այս մասին հաղորդում է FourFourTwo կայքը: