տուն Քաղաքական Հայաստան Խախտում չկա. Հայկ Գրիգորյանը՝ Յ.Իվանյանի մասով ծառայողական քննության մասին

Խախտում չկա. Հայկ Գրիգորյանը՝ Յ.Իվանյանի մասով ծառայողական քննության մասին

329
0

Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ընթացել է, և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հստակ նշվում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի: Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ, ուստի զուտ իրավական առումով խախտում չկա»,- հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:

Հայկ Գրիգորյանն անդրադարձել է նաև Յուրա Իվանյանի՝ նոր պաշտոնի նշանակելուն և պարզաբանել, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, եւ նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է:

«Եթե նախկինում նա ղեկավարել է սեփականության դեմ ուղղված, կոռուպցիոն հանցագործությունների, կիբերհանցագործությունների դեմ ուղղված վարչությունը, կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է: Ինքը մնացել է նույն պաշտոնում, անունն է վերանվանվել»,- նշել է Հայկ Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here