տուն Սպորտ Խաբի Ալոնսոն բաց կթողնի «Էլ Կլասիկոն»

Խաբի Ալոնսոն բաց կթողնի «Էլ Կլասիկոն»

199
0

Xabi-Alonso-of-Liverpool-001Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը` «Էլ Կլասիկոյին», որը տեղի կունենա «Նոու Կամպում»: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն օգոստոսին վիրահատության էր ենթարկվել և շարունակվում է ապաքինվել:

«Վնասվածքս լուրջ է և ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի խաղադաշտ վերադառնամ լավ մարզավիճակում: Ապաքինման գործընթացը լավ է ընթանում, սակայն, կրկնում եմ, ինձ ժամանակ է պետք:

Տարին շատ բարդ ստացվեց ինձ համար: Բավական բարդ որոշում կայացրեցի` համաձայնվելով գնալ վիրահատության: Այդ իսկ պատճառով էլ չմասնակցեցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը»,- նշել է Ալոնսոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here