Ազգային ժողովում ընթանում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանը նույնպես մասնակցում է քննիչ հանձնաժողովի նիստին:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարն էր` նախարարը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նիստին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև Բակո Սահակյանը: