Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր ֆիլիպինցի Ուեսլի Սոյի հետ։
Նշենք, որ այսօրվա պարտիան չափազանց կարևոր էր, քանի որ առաջին 5 տուրերից հետո հայազգի գրոսմայստերը 4 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ նրա մրցակիցը 3.5 միավորով 2-3 տեղերը կիսում էր հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Եվ ի ուրախություն մեզ՝ Արոնյանը գեղեցիկ պարտիա անցկացրեց և մրցակցին ստիպեց հանձնվել 36-րդ քայլում։
Նշենք, որ 6 տուրից հետո Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։