տուն Սպորտ Լևոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը. Հավակնորդների մրցաշար

Լևոն Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը. Հավակնորդների մրցաշար

120
0

souri-3

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող Շախմատի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով չափազանց կարևոր կես միավոր կորցրեց ռուս գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինի հետ խաղում։

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը, ով միջնախաղում որակական և քանակական մեծ առավելություն ուներ, մի քանի սխալներ թույլ տվեց, և արդյունքում շախմատիստները 48-րդ քայլում պարտիան խաղաղ ելքով ավարտեցին։ Վեսելին Թոփալովը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Շահրիյար Մամեդյարովը՝ Պյոտր Սվիդլերին։ Վիշվանաթան Անանդ — Սերգեյ Կարյակին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի։

6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի՝

Անանդ – 4 միավոր

Արոնյան – 3,5

Կրամնիկ – 3

Սվիդլեր – 3

Թոփալով – 3

Մամեդյարով – 3

Կարյակին – 2,5

Անդրեյկին – 2