Լևոն Արոնյանն Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտված Մեծ սաղավարտի 6-րդ խաղարկության եզրափակիչ մրցաշարում նվաճեց պատվավոր մրցանակը: Վերջին տուրում նա ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ և նվաճեց պատվավոր տիտղոսը։ Մեր շախմատիստը վաստակել է 10 միավոր, 9 միավորով նրան հաջորդում է անգլիացի Մայքլ Ադամսը, երրորդը՝ 5-ական միավորով Մաքսիմ Վաշյե-Լեգրևն ու Շահրիյար Մամեդյարովն էին։
Տեղեկացնենք, որ առաջին անգամ Արոնյանը Մեծ սաղավարտը նվաճել էր 2009 թվականին: