Մադրիդի «Ռեալը» հունվարին կարող է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Ռոբերտ Լևանդովսկուն: Այս մասին հաղորդում է EL MUNDO DEPORTIVO-ն` նշելով, որ արքայական ակումբում դժգոհ են Լևանդովսկու դիրքում խաղացող Քարիմ Բենզեմայից:
Որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե Լևանդովսկին արդեն պայմանավորվածոթյուն ունի Մյունխենի «Բավարիայի» հետ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ չէ, որ լեհ մարզիկն անհրաժեշտ է իր թիմին: «Բորուսիան» էլ, իր հերթին, շահագրգռված է, որ Լևանդովսկին մեկնի Մադրիդ, որպեսզի չխաղա Բունդեսլիգայում իր անմիջական մրցակցի կազմում: Գործարքի գինը կարող է կազմել 10-12 մլն եվրո: