Մի քանի օր առաջ գերմանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դորտմունդի «Բորուսիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հունվար ամսին կդառնա Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ: Սակայն այսօր անվանի ֆուտբոլիստը հերքել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ բավարական ակումբ տեղափոխվելու մասին տեղեկությունները:
«Ես շոկի մեջ էի, երբ տեսա իմ հարցազրույցը: Չէ որ իմ խոսքերի իմաստն այն էր, որ ես իրավունք չունեմ պայմանագիր ստորագրել այլ ակումբի հետ հունվարից առաջ: Ինչպես և ասել եմ, ցանկանում եմ լքել «Բորուսիան» 2014-ի ամռանը, սակայն մինչև հունվար ոչինչ ասել չեմ կարող», — նշել է լեհ մարզիկը: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Տեղեկացնենք, որ Լևանդովսկու պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է 2014-ի հուլիսին: