Ֆրանսիական Closer ամսագիրը խոստացել է հաջորդ շաբաթ հրապարակել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրային կապը հաստատող լուսանկարներ: Նախագահն, ըստ որոշ լուրերի, պատրաստվում է դատի տալ այդ պարբերականին:
«Ամանորի տոներին երկրի ղեկավարն այցելել է դերասանուհուն, քնել է նրա բնակարանում, ինչն արդեն սովորություն է դարձել»,- գրում է պարբերականը: Լրագրողները խոստանում են, որ ամսագրի թղթային տարբերակում կլինեն այս ամենն ապացուցող լուսանկարներ:
Օլանդը, ով 2007 թվականից քաղաքացիական ամուսնություն է հաստատել լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ, ըստ լրատվամիջոցների, արդեն մեկ տարի է հանդիպում է դերասանուհի Գայեի հետ: Անցած տարվա մարտին դերասանուհին նույնիսկ դիմել էր դատարան, պնդելով, որ խախտվում են անձնական կյանք վարելու իր իրավունքները: