Նույնիսկ եթե դուք չեք սիրում փոփ երաժշտություն և նախընտրում եք ռոք կամ մեկ այլ ոճ, ապա գոնե քննություներին պատրաստվելիս կամ նոր նյութ սովորելիս ունկնդրեք Ռիհաննա, Բրունո Մարս, Ջասթին Թիմբերլեյք: Ավելի խելացի դուք չեք դառնա, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ րոպեում 50-ից 80 զարկ ունեցող երգերը, որոնց դասին է պատկանում նաև դասական երաժշտությունը, նպաստում են ուղեղի հանգստանալուն, և նոր ինֆորմացիան ավելի հեշտ է ընկալվում:
Հետազոտություններ են տարվել ուսանողների շրջանում` պարզելու՝ ինչպիսի երաժշտությունն է ավելի նպաստավոր ուղեղը հանգստացնելու համար: Անկասկած, յուրաքանչյուր ոճի երաժշտություն էլ նպաստում է ուղեղի հանգստանալուն: Հետազոտողների համար անակնկալ է դարձել այն, որ ուսանողները ավելի լավ են ընկալել գրքում գրվածը ոչ թե լռության մեջ կարդալով, այլ՝ երաժշտության ուղեկցությամբ: Ռոք, դասական, փոփ և այլ ոճերի ընտրությունը նույնպես ազդում է նոր նյութի ավելի հեշտ ընկալման վրա: