տուն Աշխարհ Լսելով դատավճիռը` նախկին պաշտոնյան ինքնասպան է եղել

Լսելով դատավճիռը` նախկին պաշտոնյան ինքնասպան է եղել

617
0

Պատիժների իրականացման դաշնային ծառայության (ՊԻԴԾ) ավտոտրանսպորտի նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը դատարանի դահլիճում ինքնասպանության փորձ է կատարել, երբ լսել է խոշոր գումարի շորթման գործով իր դատավճիռը,- հաղորդում է РБК-ն։

Դեպքը կատարվել է այսօր, Մոսկվայի Չերտանովսկի դատարանում։

Մեղադրյալի փաստաբան Գրիգորի Իվանշչեւը հաստատել է լուրը՝ հայտարարելով` նա, ավելի ճիշտ, մահացել է։

Մինչ դատավճիռը, Սվիրիդովը գրություն է տվել երկրից չբացակայելու համար։ Փետրվարի 12-ին դատարանը վճռել է նրան դատարարտել 3 տարի ազատազրկման։

Նշվում է, որ Սվիրիդովը կրակել է ուղիղ սրտին եւ մահացել մինչ շտապօգնության ժամանումը։ ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն՝ նախկին պաշտոնյան 4-րդ աստիճանի քաղցկեղ է ունեցել։