ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Միլանում տեղի ունեցած միջադեպին, երբ Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատողը մուտք էր գործել հայկական եկեղեցի և հարց ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հանդիպումը բաց էր, և այնտեղ հրավիրված էին հայ համայնքի ներկայացուցիչներ, բայց այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։ Անվտանգության տեսանկյունից բաց հանդիպմանը բնականաբար ստուգումներ եղել են, բայց անձը անհատապես չի ստուգվել, և ես որևիցե խորքային խնդիր չեմ տեսնում»,- նշեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով, միջոցառմանը մասնակցելու համար որոշակի վերահսկողություն եղել է, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել։