Վերջին տարվա ընթացքում կանանց և տղամարդկանց միջև հավասարությունն ավելացել է։ Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցում նշվում է, որ բարելավվել է կանանց քաղաքական,իրավական և տնտեսական իրավիճակը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս առումով ամենաբարենպաստն են Իսլանդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան։ Առավել անբարենպաստ են մոտ 50 երկիր, որտեղ չի գրանցվել նման առաջընթաց։ Դրանք հիմնականում գտնվում են մերձավոր-արևելյան և հյուսիս-աֆրիկյան տարածաշրջանում։