Տիեզերագնացների միջազգային խմբից երկու տարի է պահանջվել՝ գալու այն եզրակացության, որ Լուսնի հակառակ կողմը փիրուզագույն է: Այդ հայտնագործությունը կատարվել է հեռադիտակի և Հավայան կղզիներում՝ Մաունա Լոայում տեղակայված տեսախզիկի միջոցով:
Լուսնի հակառակ կողմը ոչ թե լուսավորվում է արևից, այլ Երկրից կապույտ գույն է արտացոլում, հաղորդում է Inopressa-ն: Իսկ կապույտ գույնը, հասնելով Լուսնին, նրանից արդեն փիրուզագույնով է արտացոլվում: Այս գույնը հայտնաբերելու համար գիտնականները երկու ֆիլտրերի միջոցով են Լուսինը նկարահանել: