տուն Քաղաքական Միջազգային Լուկոյլի փոխնախագահ Չելոյանցի դուստրը ջարդուփշուր է արել Porsche Panamera-ն (տեսանյութ)

Լուկոյլի փոխնախագահ Չելոյանցի դուստրը ջարդուփշուր է արել Porsche Panamera-ն (տեսանյութ)

260
0

a84346a85202a37e9f955e8cfe07230e

Մոսկվայում «Լուկոյլ» ընկերության փոխնախագահ և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բաժնետեր Ջիվան Չելոյանցի 25-ամյա դուստրը վթարի է ենթարկվել Porsche Panamera-ով` բախվելով «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենային:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Չելոյանցի դուստրը չի տուժել, սակայն զգալի տուժել է նրա ավտոմեքենան, ինչպես նաև «Ժիգուլին»: Ականատեսները վկայում են, որ Porsche Panamer-ի կին վարորդն ուշ է նկատել առանց վառելիքի ճանապարհի մեջտեղում կանգնած «Ժիգուլին» և չի կարողացել արգելակել մեքենան ու կառավարել այն:

LifeNews-ին հայտնի է դարձել, որ Չելոյանցի դուստրը նախկինում 45 անգամ խախտել է ճանապարհատրանսպորտային կանոնները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here