Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լուկաշենկոն գագաթնաժողովում իր ելույթում ներկայացնելու է Բելառուսի դիրքորոշումը ԵՏՄ պետությունների և ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման փոխգործակցության վերաբերյալ ակտուալ հարցեր։