տուն Քաղաքական Միջազգային Լուկաշենկոն, ի տարբերություն Ռուսաստանի, չի ճանաչել Ուկրաինայում անցկացված հանրաքվեները

Լուկաշենկոն, ի տարբերություն Ռուսաստանի, չի ճանաչել Ուկրաինայում անցկացված հանրաքվեները

95
0

cd1a018a2732253093a152c9f50234aa

Ուկրաինայում ֆեդերալիզացիայի վերաբերյալ հանրաքվեները, որոնք տեղի են ունեցել Դոնեցկում և Լուգանսկում՝ իրավական կշիռ չունեն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։

«Իրավունքի տեսակետից՝ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հանրաքվեները ոչ մի նշանակություն չունեն։ Էլ չեմ ասում, թե ինչ պայմաններում են դրանք անցկացվել։ Ցանկացած հանրաքվե պետք է անցկացվի Սահմանադրության հիման վրա», — ասել է նա։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն նաև հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակը կլուծվի, եթե առաջ գա ազգային նոր առաջնորդ։