Բելառուսի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր, «Միսս Բելառուս-2018» Մարիա Վասիլևիչը իր ինստագրամյան էջում մեղադրել է բրիտանական The Times պարբերականին սուտ լուրեր տարածելու մեջ:
Մասնավորապես, նա հերքում իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրային կապը.
«Ես խոսքի ազատության կողմնակից եմ, սակայն բարի եղիր պատասխանատվություն կրել քո արտաբերած խոսքի համար, հատկապես, եթե դու առաջատար պարբերականներից մեկի լրագրող ես»:
Աղջիկը տարակուսանք է հայտնել պարբերականի մատուցած օբյեկտիվ լրագրության նկատմամբ և հետևորդներին հարցրել է, թե ինչպես կարելի է այսքանից հետո վստահել լրագրողներին, երբ անգամ հեղինակավոր պարբերականները ստում են: