Եվրատեսիլ երգի մրցույթի Բելառուսի մասնակցի ընտրությանը մասնակցած երգիչ Մարկ Լորենսը և կիթառահար Դիդուլյան երկրի նախագահ Ալեքսանսր Լուկաշենկոյին նամակ են գրել՝ պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները: Նամակը տեղադրվել է Onliner կայքում, հաղորդում է lenta.ru-ն:
Երգիչը և կիթառահարը, ովքեր դուետով են հանդես եկել, հրաժարվում ընդունել քվեարկության արդյունքները, որի արդյունքում իրենք 8746 ձայն են հավաքել, սակայն հաղթող է ճանաչվել Тео-ն, որը 5088 ձայն է հավաքել: Ըստ դուետի՝ հազարավոր հանդիսատեսների կարծիքը հաշվի չի առնվել:
Լուկաշենկոյին ուղղված նամակում երաժիշտները նշել են նաև, որ ժյուրիի անդամները մի շարք խախտումներ են արել և «ժողովրդի փոխարեն որոշում են կայացրել»: