տուն Սպորտ Լուի վան Գալի Մանչեսթերը դարձել է Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարի հաղթող

Լուի վան Գալի Մանչեսթերը դարձել է Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարի հաղթող

89
0

ManULiverpoolheader

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է «Չեմպիոնների միջազգային գավաթ» մրցաշարի հաղթող։ Վերջին խաղում Լուի վան Գալի սաները 3։1 հաշվով առավելության են հասել «Լիվերպուլի» նկատմամբ։

Չնայած առաջինը հաջողության են հասել Բրենդան Ռոջերսի ֆուտբոլիստները (11 մետրանոցից հաշիվը բացել է Սթիվեն Ջերարդը), այդուհանդերձ «մանկունիանցիները» երկրորդ խաղակեսում Ուեյն Ռունիի, Խուան Մատայի և Ջեսի Լինգարդի ջանքերով կարողացել են կամային հաղթանակ տոնել։

Մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կրել և ոչ մի պարտություն՝ հաղթելով «Ռոմային» (3։2), «Ինտերին» (5։3, 11 մետրանոցներով), «Ռեալին» (3։1)։